«ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանն, անկախությանը և ինքնիշխանությանը, ասված է Ուելսում սեպտեմբերի 4-5-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրի մեջ:»
Սա նշանակում է, որ քաղաքակիրթ աշխարհը, և տվյալ դեպքում' ՆԱՏՕ-ականը, երեկ և այսօր (և այդպիսին կլինի վաղը) նախընտրում է այն, ինչ հաստատվել է ինչ որ ժամանակ. այն ոչ հայասատանամետ է և ոչ էլ ադրբեջանամետ. այն ընդամենը պահպանողական է:
Ճիշտ այդպես Եվրամիությունը դեմ է Կատալոնիայի և Շոտլանդիայի անջատմանը համապատասխանաբար Իսպանիայից ու Անգլիայից: Ընդամենը անհրաժեշտ է սեփական գործի իրավացիության ըմբռնում և հաստատակամություն' մնացածն անում է ժամանակը:
Վախթանգ Սիրադեղյան