Միանշանակ եզդիների ամենաապահով հանգրվանը Հայաստանն է:
Թերևս չկա աշխարհում որևէ մի այլ երկիր, որտեղ եզդիների հետ մի հարկի տակ հավասարը հավասարի հետ ապրեն: Արդեն բարեկամացած այս ազգին հարկավոր է մեր օգնությունը: Հայաստանը անվտանգ է շատ հարցերով: Այստեղ բնակչության 99%-ը համարյա հայեր են: Չկան այլազգիներ մեզ հետ ապրող:
Թուրքիայի ձեռքը հասավ Իրաքի եզդիներին, բայց հավատցնում եմ Հայաստանում բնակվողներին չի կարող հասնել: Պան իսլամիզմի խանգարող հանգամանքներից մեկը եղել է Հայաստանը: Իսկ ջիհադի գրոհայինների իրականացված ծրագիրը բացահայտ պան իսլամիզմի փորձնական ծրագիր է: Սկսվել է մուսուլմանակ երկրում և թույլ ազգի նկատմամբ՝ կրոնափոխության փորձեր:
Հայաստանը բնականաբար ավելի ապահով վայր է այսօր եզդիների համար, քան ցանկացած այլ երկիր:
Բայց այստեղ խնդիր էլ ունենք, բնականաբար մենք չենք կարող ամբողջ աշխաարհի եզդիներին հավաքել մեր տարածքում:
Կարծում եմ այս խնդիրը խելացի լուծում կստանա:
Խաչատրյան Ժոռա