Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները 1 շաբաթվա ընթացքում առաջարկություններ կներկայացնեն տարեկան բյուջեի մասին օրինագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:


Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ նախնական տարբերակի քննարկումներ են լինում բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի նախագիծն ու ներկայացվելու է Ազգային Ժողով: