"WELCOME TO ARMENIA"
Մի քանի ամիս առաջ հայկական ԶԼՄ-ից մեկին տված հարցազրույցում զարմանքս էի հայտնել ՀՀ գործող մեծ քանակությամբ նախարարությունների(19) և կոմիտեների քանակից,այն դեպքում,երբ ԱՄՆ կա 15,Ուկրաինայում՝17,Ղազախստանում՝18 նախարարություններ և այլն...Ես գտնում եմ,որ ՀՀ պայմաններում դրանց թիվը կարելի է կրճատել և ավելի արդյունավետ օգտագործել պետական բյուջեի գումարները...
Իսկ երեկ,ՀՀ ՊՆ կողմից տարածված հաղորդագրությունից հետո,ես ավելի համոզվեցի դրանում...Մեր պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ շոշափվում էին ՀՀ արտաքին և ներքին հարաբերություններին,տնտեսական,սոցիալական,մշակութային և այլ հարցերին վերաբերող խնդիրներ...Իսկ վերջում ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը արդեն անցել էր մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ գովազդին՝ բոլորին "կոչ անելով" այցելել ՀԱՅԱՍՏԱՆ և առնչվել մեր հարուստ պատմամշակութային ժառանգության, աշխարհագրական բազմազանության,հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքի և անվտանգության հետ...
Հ.Գ.Այս հայտարարությունից հետո կարելի է հենց այսօրվանից փակել մի 5-6 նախարարություն-օբյեկտներ,որոնք իրոք ՈՉԻՆՉ չեն անում այս երկրի համար,եթե չասեմ,որ ՎՆԱՍ են տալիս,քանզի ղեկավարվում են ոչ պրոֆեսիոնալ,պաշտոնամոլ անձանց կողմից և փոշիացնում եմ մեր գրպանից վճարվող գումարները...
ՀՀ ՊՆ իր վրա վերցրեց այն,ինչ պետք է շատ դեպքերում անեն ԲՈԼՈՐ նախարարությունները և գերատեսչությունները...
Գագիկ Համբարյան