Երբ եք ծխում առաջին ծխախոտը' արթնանալուց հետո: Եթե մինչև այժմ ուշադիր չեք եղել, ապա իզուր, քանի որ, ըստ գիտնականների, արթնանալուց հետո առաջին գլանակը ծխելու ժամը կարող է որոշիչ լինել' թոքերի քաղցկեղով հիվանդանալու համար:
Ըստ գիտնականների առավոտյան առաջին սիգարետի ժամը որոշիչ է դառնում հետագայում քաղցկեղով հիվանդանալու հավանականության վրա: Ըստ ուսումնասիրության, առավոտյան որքան շուտ ծխեք առաջին ծխախոտը, այնքան մեծ է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Ուսումնասիրությունը իրականացվել է 3249 ներկա և նախկին ծխողների շրջանում: Նրանց հարցեր են տրվել ծխելու իրենց պատմության մասին:
Հարցման արդյունքում պարզվել է, որ առավոտյան առանց սիգարետի ավելի կարճ ժամանակ անցկացնողները թոքի քաղցկեղով հիվանդանալու նշանակալիորեն մեծ ռիսկի են գնում: Ավելին, այս հավանականությունը տարածվում է և քիչ ծխողների և շատ ծխողների վրա: Գիտնականները նույնիսկ նշում են, որ նրանք, ովքեր քիչ են ծխում ավելի քաղցկեղ «վաստակելու» հավանականությունը ավելի մեծ է: