Ինչ ակնարկ կա հայ-ռուսական համատեղ զորավարժության անվան մեջ? Ինչու հենց Օսմանիայի Հանրապետություն կոչեցին պայմանական հակառակորդին: Կարծես թե ոչ մի արտառոց բան չկա.բոլորն էլ գիտեն,որ Թուրքական հնարավոր ագրեսսիայի դեմ է ուղղված ռուսական 102րդ ռազմաբազան: Այն է արտառոց,որ մինչև հիմա ռուսական կողմը պաշտոնական ձևականությունների հետևից էր ընկել,որ իր թուրք գործընկերները չնեղվեն հանկարծ,դիվանագիտական սեթևեթանքների մեջ էին թուրք գործընկերների հետ.անգամ կարելի է ասել,ողջ թուրքական աշխարհի հետ:

 

Կարծես այն ֆոնի,վրա,որ ռուսական կողմը գիտակցեց,որ թուրքի պարանին ցախ դնելու չի,Հայաստանի չափից շատ հավատարիմ դաշնակից լինելը սկսվեց գնահատվել,երևի: Դա են վկայում Ղազախստանի հանդեպ ,փոխված վերաբերմունքը,Ադրբեջանի,Թուրքիայի հանդեպ: Կարծում եմ նաև մեծ դեր ունի այն,որ կազմավորվող նոր աշխարհաքաղաքական ճամբարներում,իր կողքին կամա թե ակամ հայտնված Հայաստանին իրենից չվանելու համար էլ է այսպես վարվում Ռուսաստանը:

 

Ինչևէ ԱՄՆ ի քայլերը ՝մի քանի նահանգի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը,Կարենի սպանությունը դատապարտելը,Ալիևին Քերիի կողմից շան տեղ դնելը և այլն,ստիպում են Ռուսաստանին հասկանալ,որ թուրքերի խելքին,եթե ընկնի Հայաստանը շատ արագ կկորցնի որպես դաշնակից,իսկ ԱՄՆ -ն հենց դրան է սպասում; Ինչևէ մեր ռազմավարական դաշնակիցը առաջին անգամ բաց է խաղում է՝առանց պայմանական ձևականությունների,Օսմանիա ասելով ուղիղ,բաց տեքստով ասում է,թե ում դեմ է ուղղված զորավարժությունը: Առաջընթաց.այսպես պահեք:

 

 

Տիգրան Մկրտչյան