Իհարկե, Ռուսաստանում կան թերի կողմեր, հետամնաց տրանսպորտային համակարգն ու ենթակառույցները, որակապես զիջող բուժսպասարկումն ու առողջապահական համակարգը, սակայն այս ամենը հատուկ են շատ երկրների, ներառյալ նաև ԱՄՆ-ին ու դրանք դժվար թե կարելի է համարել ճակատագրական պակասություններ կամ կործանում ազդարարող ազդակներ:

 

Եվ ուրեմն, հարց է առաջանում, ինչ է թաքնված նմանօրինակ անհավասարակշիռ կարծիքի ներքո, որը մեկ բառով կարելի է անվանել “Ռուսաստանի դատապարտվածության սինդրոմ” և որտեղ է այդ խրասածի մտածողության աղբյուրը, ինչու են Ռուսաստանի հանդեպ Արևմուտքում միշտ սխալ դիագնոզ արձանագրում:

 


Տպավորությունն այնպիսին է, որ դա հասկանալու համար նախ պետք է դիմենք բժիշկ Ֆրեյդի օգնությանը: Գուցե և տարօրինակ այն գաղափարը, թե “դրաման մոտենում է իր ավարտին”, ինչը որ ժամանակավրեպ կերպով հրապարակվեց Atlantic պարբերականում, իրականում հանդիսանում է արևմտյան կոլեկտիվ անգիտակցականի արտադրանքը, լուռ ցանկությունը: Ռեգրեսիան ըստ Ֆրեյդի, ի զորու է վերջնական արդյունքում հազիվ նկատելի կերպով ազդել մեր քաղաքական ցանկությունների վրա, և Արևմուտքի' 21-րդ դարի համար բնութագրական նյարդայնությունը Ռուսաստանի հանդեպ, կարող է աղերսվել այն բազմամյա վախի հետ, որ կար բռնապետական Ռուսաստանի հանդեպ, որպես պարզունակ մարդու մի շտեմարան, որպես ինչ որ վտանգավոր ու ավելի բարձր և աշխատանքով ստեղծված եվրոպական արժեքների համար բացարձակապես օտար մի իրողության:

 


19-րդ դարասկզբին ֆրանսիացի ազնվական մարքից Դը Քյուստենի' Ռուսաստանում սեփական ճանապարհոդությունների ոչ այնքան համբերատար նկարագրություններում, պարոն մարքիզը նկատում է, որ Ռուսաստանում “եվրոպական քաղաքակրթության կեղևը չափազանց բարակ է, որպեսզի հնարավոր լինի դրան հավատալ լիովին”:
Այդ ժամանակներից սկսած դեռ մարդկանց մռայլ հայացքը առ Ռուսաստանը, շարունակում է տիրապետող լինել մարդկանց մտքերում:

 

 

Անկախ թղթակից