Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից։

 

Մեր ընտրանին այնտեղ սեպտեմբերի 7-ին կանցկացնի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին' Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

 

Մեր հավաքականը հանգրվանել է Կոպենհագենի «Հիլթոն» հյուրանոցում: Այսօր երեկոյան մեր ազգային ընտրանին կանցկացնի առաջին մարզումը:

 

 

Ֆուտբոլային հասարակություն