Ֆինանսների նախարարի հրամանով աշխատանքից ազատվել են «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի մասնակիցներ Կարեն Կարապետյանն ու Արսեն Ղազարյանը, ովքեր բավականին բարձր և պատասխանատու դիրք էին զբաղեցնում ֆինանսների նախարարությունում և շատերի պնդմամբ նաև բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող և արդյունավետ աշխատող կադրեր էին, բայց նույնիսկ դա չազատեց նրանց պատասխանատվությունից:
Կարծում եմ՝ Գագիկ Խաչատրյանի որոշումը ավանդույթ ձևավորող որոշում է, ինչը նշանակում է, որ չի հադուրժվելու որևէ մեկը' անկախ զբաղեցրած դիրքից և ունեցած կապերից, ով նույնիսկ աշխատանքից դուրս փորձելու է վարկաբեկել պետական պաշտոնյայի կերպարը: Իրականում հարկահավաքի իմիջը շատ կարևոր է պետության համար, այն իմաստով, որ հարկ վճարող գործարարը իր առջև պետք է տեսնի պետության հոգսով և պետության արժանապատվությունն իր մեջ կրող պաշտոնյայի, այլ ոչ ՝ սեփական անձի մասին մտածող մեկին:
Մենուա Հարությունյան