Ժամանակակից տեխնալոգիաները ինչքան էլ իրենց դրական ու բացասական ազդեցությունը ունենան (նպաստում է մարդու ծուլացմանը կամ հակառակը, արագացնում է մարդու առօրյան և այլն և այլն) միևնույն է չմոռանանք մի կարևոր ձեռքբերում մեր սերնդի համար՝ ՍՈՑ ԿԱՅՔԵՐԻ ի հայտ գալը:


Ինչքան էլ բողոքում ենք սոց կայքերից, ինչքան էլ ծաղրում ենք որոշակի հատկություններ, որոնք կապված են սոց տիրույթի հետ, միևնույն է, սա իրոք կարևոր ձեռքբերում է մեզ համար:


Բիզնեսի տեսանկյունից. գովազդի համար անսահման հնարավորություն ու շատ կարևոր ազդեցություն:Սոց կայքում ճիշտ գովազդ անելու դեպքում մի քանի անգամ ավելի մեծ կլինի արդյունքը քան հեռուստաընկերություններով և բնականաբար անվճար է սա: Կգա ժամանակ, որ մարդիկ հեռուստացույց չեն միացնի:


Քաղաքական դաշտում. չենք կարող հերքել այն հանգամանքը, որ մի քանի հայտնի գործիչներ դիրքավորվեցին սոց կայքերի միջոցով, նորից ճիշտ օգտագործելու հետևանքով: Շատ քաղաքական գործիչների մի քանի անգամ ավելի շատ մարդ ճանաչեց այս մի քանի տարվա ընացքում ֆեյսբուքի շնորհիվ, քան անցած շատ տարիների ճանաչվածներին միասին վերցրած:


Հասարակական կյանքում՝ Շատ մարդիկ այսօր եթե փողոցում քայլում են և նրանց մի քանի անգամ ավելի շատ մարդ է ճանաչում՝ դա իհարկե սոցիալական ցանցերում ակտիվության շնորհիվ է: Ինքնաարտահայտվելու անվճար ու հիանալի բեմահարթակ:


Բազմաթիվ հիվանդ մարդկանց օգնություն՝ հենց սոց կայքերի միջոցով: Բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծում՝ հենց սոց կայքերի միջոցով:


Եվ շատ ու շատ օրինակներ, որոնք չնշեցի: Առհասարակ ցանկացած գործունեությունը սոց կայքերում «պտտվելով» ավելի շատ արձագանք է ունենում: Պետք չէ միայն սոց կայքերով ապրել, բայց ապրելով ու գործունեություն ծավալելով կարելի է սոց ցանցերը նույնպես օգտագործել:

 

 


Ռուբեն Խաչատրյան