Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» պատգամավորները վերջին շրջանում բազմաթիվ փաստեր են հրապարակել Սիրիայում ծայրահեղ իսլամիստներին պետական մակարդակով ցույց տրվող աջակցության ու սպառազինման վերաբերյալ: Այս անգամ էլ կուսակցության' Քոնիայից ընտրված պատգամավոր Աթիլլա Քարթը ներկայացրել է Թուրքիայում' հատկապես Քոնիայում ԻՇԻՊ-ի ճյուղավորման մասին:

 

Ըստ նրա' ԻՇԻՊ-ը Թուրքիայում գործունեություն է ծավալում հատկապես Քոնիայում, Ադափազարում, Բինգյոլում, Ստամբուլում և Բուրսայում: ԻՇԻՊ-ը Թուրքիայում իրականացնում է նաև հավաքագրումներ և 2012 թ. ի վեր 90 թուրք երիտասարդ է սպանվել դրա շարքերում: Սկզբնական շրջանում Թուրքիայից անդամագրվել են Սիրիական Ազատ բանակին, ալ-Նուսրային, իսկ հետագայում արդեն ԻՇԻՊ-ին, որն էլ ուղղորդվել է ինչ-որ կենտրոնից:

 

 

Լևոն Հովսեփյան