Առաջին նկարում աշխարհում գոյություն ունեցող մաքսային միություններն են, երկրորդում' գոյություն ունեցող ազատ առևտրի գոտիները: Աշխարհի գրեթե բոլոր պետությունները կամ մաքսային միություններով կամ ազատ առևտրային գոտիներում իրար հետ սերտացել են ու առանց լուրջ ցնցումների' հասկանալով, որ խոսքը սոսկ նորմալ առևտրի և նորմալ տնտեսական հարաբերություններ կառուցելու մասին է:

 


ԱՊՀ տարածքում նոր ձևավորվող դեռ խեղճ ու կրակ մաքսային միության հետ ինչու է ամեն ինչ այսպես բարդ, սկզբունքորեն դժվար է հասկանալ: Այսինքն հասկանալի է, ուղղակի դժվար է հասկանալ, թե պատմական հսկայական փորձից հետո ինչու են գերտերությունները կրկին վերադարձել միջնադար, այս կամ այն տարածքների վրա ազդեցության անիմաստ պայքար սկսել, որում հաղթող չկա, իսկ պարտվողներ միանշանակ կան և դրանք այդ պայքարի օբյեկտ դարձած չկայացած ու չստացված պետություններն են' անկախ նրանից, թե դրանք որի փեշի տակ են անցնում:

 

 

 

 

 

 

 

Տիգրան Խաչատրյան