Հենց նոր Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում ՆԱՏՈ-ի գագաթաժողովի կուլիսներում Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն հայտարարեց,որ վաղվանից՝սեպտեմբերի 5,ժամը 15.00(Մոսկվայի ժամանակով) ուկրաինական բանակը կդադարեցնի ռազմական գործողությունները երկրի արևելքում անջատողականների դեմ... Ամենակարևորը այն է,որ օրական հարյուրավոր մարդկանց կյանք խլող քաղաքացիական պատերազմը թևակոխի դիվանագիտական փուլ...

 


Հ.Գ.Անցյալ տարվանից շարունակվող քաղաքացիական պատերազմի երկրորդ փուլը,ոնց որ թե ավարտվում է Պուտինի ևս մեկ" հաղթանակով"...Առաջինը՝Ղրիմի վերամիավորումն էր Ռուսաստանին...Իսկ այս զինադադարի կնքումով Պ.Պորոշենկոն,փաստորեն,ընդունում է,որ իր խոստումները չի կարող իրականացնել՝վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը(տարբեր ժամկետներ էր նշում)..."Պուտինամետ" կամ ռուսամետ ուժերին հաջողվեց մինչև հիմա իրենց ձեռքում պահել "ընդդիմադիր" մարզկենտրոններ Դոնեցկը և Լուգանսկը,իսկ վերջին օրերին շեշտակի՝ բավական հաջող, հակահարձակումներ կազմակերպել ուկրաինական բանակի դեմ և շրջապատել Ազովի ծովի ափին գտնվող խոշոր նավահանգիստ Մարիուպոլը...

 

Հենց այս դեպքերը ստիպեցին Կիևին և իր թիկունքում կանգնած ուժերին համաձայնել զինադադարի մտքի հետ...Իհարկե,բոլորս էլ հասկանում ենք,որ սա դեռ վերջը չէ...Վ.Պուտինի մինիմում-ծրագիրը՝Դոնեցկին և Լուգանսկին հատուկ կարգավիճակի շնորհումն է Ուկրաինայի կազմում,որպեսզի ապագայում սրանք ավելի "հեշտ ու օրինական " տարբերակով միացվեն ՌԴ... Այս պահի դրությամբ ՌԴ հաղթում է Արևմուտքին 2-0 հաշվով՝ Ղրիմի միավորումը ՌԴ և զինադադարի հաստատումը Արևելյան Ուկրաինայում,որն ավելի շատ ձեռնտու է անջատողականներին...

 

 

Գագիկ Համբարյան