
18-ամյա Մանգլի Մունդան Հնդկաստանից է և ամուսնացել է անտուն շան հետ: Նման որոշում են կայացրել գյուղի տարեցները՝գտնելով, որ նման ձևով աղջկա ընտանիքը կազատվի անեծքից: Հարսանիքին ներկա են եղել 70 հյուր, իսկ շունը հարսանիքին ներկայացել է մեքենայով:
Իհարկե, աղջիկը դեմ էր նման ամուսնությանը, բայց հուսով է, որ հետագայում կամուսնանա տղամարդու հետ: Բայց մի քանի ամիս նա պետք է հոգ տանի շան մասին:
Շերուին փողոցում գտել է Մանգլիի հայրը, իսկ մայրը խոստանում է հարգել«փեսային»: Նման ամուսնություններ Հնդկաստանում էլի են եղել: