սպասվող «թեժ» աշնան մասին: Ակնհայտ է, որ մեր «ընդդիմությունը» որոշել է անել քայլ ձիով ու մինչև ՄՄ մտնելն ու Սահմանադրական բարեփոխումների կյանքի կոչելը տարլօրինակ հեղաշրջում իրականացնել:
Սակայն այս իրավիճակի առանձնահատկությունը նրանում է, որ թե՛ իշխանությունը, թե այլընտրանքա-ընդդիմությունը խիստ նման են միմյանց ու հատկապես իրական ժողովրդականության առումով, իսկ ավելի ճիշտ՝ դրա գրեթե ի սպառ բացակայության առումով:
Այո՛ հարգելիներս, ժողովրդի մեծամասնության համար բացարձակապես ոչ մի տարբերություն չկա, թե ով կլինի իշխանությունում, իսկ ով ընդդիմություն, որովհետև մեր մոտ ոչ մեկկը, ոչ էլ մյուսը չեն ներկայացնում ժողովրդական շահերը ու ոչինչ չեն անում ժողովրդի համար: «Ընդդիմությունը» կոնսոլիդացնող միակ գործոնը՝ տոտալ դժգոհությունն է իշխանությունների վարած ներքին ու տնտեսական քքաղաքականությունից, բայց ես վստահեցնում եմ ձեզ, եթե վաղը «այլընտրանքները» լինեն իշխանություն, նույն դժգոհությունը պրոյեկտվելու է նրանց վրա:
Հիմա ընդդիմությունը հույսը դրել է այդ դժգոհության, մեկ էլ 5000-ոց բոմժերի վրա ու հույս ունի, որ այդ երու գործոնների համատեղումով կկարողանա տասնյակ հազարավոր մարդ հանել փողոցներ ու այդ ամբոխի ահից «ռեժիմը խուճապի մեջ կընկնի» ու կքանդվի: Ռեժիմն էլ հույսը դրել ա իր ադմինիստրատիվ լծակների ու 5000-ոց բոմժերի իր բանակի վրա ու պատրաստվում է հակադրել իր այդ երկու գործոնը:
Մինչդեռ իշխանությունը կարող է շատ ավելի արդյունավետ փակել այս հարցը և լուծումը թեև ավելի թանկարժեք կլինի, քան հազարավոր 5000-ոց բոմժերի մեյդան քցելը ու տարբեր անարժանների պաշտոններ տալն, կամ պաշտոնավոր աննարժաններին քսի տալը, բայց այն ավելի հարատև արդյունք կտա: Պետք է պարզապես ավելի ժողովրդական դառնալ, անել որոշակի իրական բարեփոխումներ, որ ժողովրդի վզից գցած պարանը գոնե ավելի թուլանա ու այդքքան չխեղդի, մարդիկ գոնե ինչ որ բանի համար եթե չասեմ շնորհակալ լինեն, ապա քոնե չհայհոյեն իշխանությանը: Այլ կերպ ասած՝ մի քիչ լավ բաներ արեք ժողովրդի համար ու արդյունքը կգերազանցի ձեր ամենադրական սպասումները:
Դե իսկ «ընդդիմությանն» էլ վերաբերվում եմ հենց որպես չակերտավոր ընդդիմության, որովհետև գիտենք ու տեսել են դրանց բոլորին՝ թե՛ որպես ընդդիմադիր, թե՛ որպես իշխանության մաս: Հավատացեք, սա զուտ աթոռակռիվ է ու ընդդիմությունը մեղմ ասած պպակաս թքած չունի ժողովրդի վրա, քան իշխանությունը:
Գեղամ Ասլամազյան