Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս մեկ անգամ հաստատել է իր պատրաստակամությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման առնչությամբ:
Մարգվելաշվիլին նշել է, որ գոյություն ունեն իրական խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է գտնել ռուսական կողմի հետ համատեղ: Վրաստանի նախագահի կարծիքով խնդիրը կայանում էնրանում, որ հասկանալի չէ, թե ինչու է հզոր միջուկային գերտերությունն «օկուպացնում» հարևան երկրների տարածքները, և ինչ հնրարավոր ելքեր կան ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Մարգվելաշվիլին կրկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վ. Պուտինի հետ՝ քննարկելու այն խնդիրները, որոնք առաջացել են Վրաստանի տարածքների «օկուպացման» արդյունքում, ինչը ոչ մեկին օգուտ չի բերել, այդ թվում նաև՝ Աբխազիայի և Ցխինվալի բնակչությանը:
Ալիկ Էրոյանց