Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Չնայած հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ունեցան գոլեր խփելու մի շարք հնարավորություններ' պարտություն կրեցին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 100-րդ հորիզոնականը զբաղեցնող ընտրանուց:

 

Հիշեցնենք, որ մեր ընտրանու համար այս խաղը վերջինն էր Եվրո-2016-ի ընտրական փուլից առաջ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը Դանիայի դեմ արտագնա խաղով կմեկնարկի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում:

 

Ընկերական խաղ


Լատվիա-Հայաստան' 2:0


Գոլերը՝ Վալերի Շաբալա 16', 75':

 

 

Ֆուտբոլային հասարակություն