Աշխարհի տարբեր երկրների իշխանություններին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը մեղադրում Էբոլա տենդի տարածման դեմ պայքարին միտված «անվճռական» քայլեր ձեռնարկելու մեջ: Կազմակերպությունը ներկայացնող փորձագետները համոզված են, որ աշխարհը կարող է «հիվանդության տարածման դեմ պայքարը տանուլ տալ նախագահ դոկտոր Ժոաննա Լյուն հայտարարել է, որ իրենց կողմից օգոստոսի 8-ին Էբոլա համաճարակի՝ որպես համաշխարհային սպառնալիք ճանաչումը վճռական քայլերի չի հանգեցրել:

 

 

Բժիշկները համաճարակի զոհ դարձած շրջաններին աղետի հետեւանքները վերացնելու համար կամավորների եւ զինվորականների օգնությանն են դիմում: Բացի այդ, կազմակերպությունը հորդորում է տեղում առավել մեծ քանակությամբ դաշտային հոսպիտալներ կառուցել, ինչպես նաեւ տարածաշրջանի հետ անխափան գործող օդային կամուրջ ապահովել՝ առողջապահության ոլորտը ներկայացնող աշխատակիցների օգնությամբ հիվանդներին եւ բժիշկներին տեղափոխելու համար: Ներկայում Էբոլա մահացու վիրուսով վարակման դեպքերի թիվը առնվազն 3 հազար է կազմում, որոնցից 1552-ը՝ մահվան ելքով: Առաջիկայում վարակվածների թիվը կարող է հատել 20.000-ը: