Մի քանի օր առաջ վրացական տեսահոլովակ էի տեղադրել պատիս, որին շատերդ էիք հավանել թեմա բացվեց, որ մեր պարարվեստն այսօր ողբալի վիճակում է, իմ գրառումից հետո ոլորտի շատ մասնագետներ գրեցին ինձ և ասում էին, որ չկա պետական հովանավորությոն և պրոֆեսիոնալ պարողներից տղեք կան, որ այսօր տաքսի են վարում, որպեսզի տուն պահեն: Հիմա ամենահետաքրքիրը՝ Երևան է գալիս Վրաստանի ազգային համույթը՝ Սուխիշվիլիի անվան ու հարց է առաջանում, որքան են ստանում այս լեգենդար պարախմբի հարյուրավոր անդամները? Ինչու մենք տեր չենք կանգնումմերպարարվեստին և թույլ ենք տալիս, որ տարածաշրջանում երևան միայն մեր հարևանները? Միթե չենք հասկանում, որ պարարվեստը հզոր քարոզչական գործիք կարող է դառնալ? Իսկ մինչ մենք կողբանք մեր իրականության վրա՝ ես որոշել եմ նալ այս համերգին, գոնե մի քիչ դաստիարակվեմ, չնայած պարարվեստի իմասով ինձ ու մեզ բոլորիս պետք է դաստիարակեր գոնե մեր պարի պետականը
Զոհրապ Եգանյան