Բարաք Օբամայից և ԱՄՆ-ից հետո «Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում՝ Իրաքի և Շամի իսլամական պետություն) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը հիմա էլ սպառնացել է Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին: Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ կառույցը հարձակումներ կիրականացնի Ռուսաստանի և ռուսական շահերի դեմ, ինչի պատճառը Մոսկվայի կողմից շարունակվող աջակցությունն է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:


ԻՊ-ի կողմից հրապարակված տեսանյութը (որն ուղեկցվում է ռուսական տեքստով) նկարահանվել է օրերս կազմակերպության կողմից Սիրիայի ալ-Ռակա նահանգում գրավված Տաբկա ռազմաբազայում, և ռազմական օդանավի հարևանությամբ հավաքված զինյալները հայտարարում են, որ Պուտինի կողմից ալ-Ասադին ուղարկված ինքնաթիռները կօգտագործվեն «Չեչնիան ու Կովկասն ազատագրելու համար»:

 

 

 

Արմեն Պետրոսյան