Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի համար որևէ սանկցիա, պատժամիջոց այնքան ցավոտ չեն, քան այն հնարավոր հեռանկարը, եթե ՖԻՖԱ-ն վերանայի ֆուտբոլի 2018թ-ի առաջնությումը Ռուսաստանում անցկացնելու որոշումը:
Ռուսաստանի նախագահի համար սա պատվի խնդիր է, որովհետ այդ առաջնությունը, Սոչիի օլիմպիադայի օրինակով, նա ուզում է վերածել Ռուսաստանի հզորության ցույցի, այդ գաղափարի շուրջ միավորել միլիոնավոր մարդկանց:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատտերն առայժմ հիմքեր չի տեսնում որոշման վերանայման համար:
Ինչքա՞ն կտևի Բլատտերի համառությունը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արևմուտքի ավելի շատ գործիչներ են դիմում ՖԻՖԱ-ին՝ 2018-ի առաջնությունը Ռուսաստանում չանցկացնելու պահանջով:
Կարծում եմ՝ առայժմ հնարավեր է խուսափել նման հեռանկարից ու հուսանք, որ սա այն դեպքը կլինի, որ քաղաքականությունը չի խանգարի սպորտին:
Սուրեն Սուրենյանց