Էբոլան չհաղթահարած նոր համաճարակ է բռնկվել՝ այժմ էլ Ճապոնիայում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այժմ Ճապոնիայում կա դենգե տենդի համաճարակ և հիվանդների թիվը հասնում է 19-ի: Դենգեով վարակվածների թիվը շատ արագ կարող է տարածվել, ըստ աղբյուրի, Ճապոնիայում վերջին անգամ դենգե գրանցվել էր 70 տարի առաջ:

 

 

Այն հատուկ է հարավային ու հարավ-արևելյան Ասիայի երկրներին, Կարիբյան ավազանի, Ակեանիայի, Աֆրիկայի տարածքներին: Այժմ Ճապոնիայի կառավարությունը հատուկ միջոցներ է ձեռնարկում վիրուսի դեմ պայքարելու նպատակով: Ենթադրվում է, որ վիրուսը Տոկիոյի այգիներից մեկում ապրող մոծակներից է փոխանցվում: Այգին այժմ մշակվում է հատուկ պեստիցիդներով՝ վնասակար միջատներին վերացնելու նպատակով: Դենգեն դրսևորվում է բարձր ջերմությամբ, ցանով, մկանային ցավերով ու գլխապտույտով: