Washington Post-ը գրել է,որ երեք օրվա ընթացքում, ԱՄՆ-ում գրեթե ամբողջությամբ վաճառվել են АК-47 - նույն ինքը՝ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատները : K-Var ընկերության մենեջեր ՝Ռոբերտ Քելլերը,նշեց որ պահեստում զենք գրեթե չի մնացել : Այս ամենի գլխավոր «մեղավոր» կարելի է համարել ԱՄՆ-ի նախագահին, քանի որ երեք օր առաջ նա էմբարգո (որևէ բանի ներկրման կամ արտահանման արգելք ) մցրեց այդ զինատեսակի վրա : Ինչ խոսք,նման պատժամիջոցները դրականորեն անդրադարձան այդ զենքի վաճառքի վրա, և որոշ տվյալներով ԱՄՆ-ի քաղաքացիներից շատերը գնում են 8-10 АК-47, և դա այն դեպքում,երբ մի հատի գինը գերազանցում է հազար դոլլարը : Շնորհավորենք Օբամային, և հույս ունենանք որ տարվա վերջում նա կճանաչվի վաճառքի տարվա մասնագետ :
Հայկ Դերզյան