2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,3 տոկոս գնանկում, ինչը հիմնականում գեղահարդարման ապրանքների՝ 1,3 տոկոս, կոշկեղենի' 1,1 տոկոս, շինանյութերի' 0,7 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 0,4 տոկոս գնանկման արդյունք է:


2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ, իսկ գնաճ է արձանագրվել ոսկերչական ապրանքների'0,1 տոկոսով, կահույքի՝ 0,2 տոկոս, վառելիքի՝ 0,3 տոկոսով, լվացող միջոցների' 0,3 տոկոսով, տեքստիլեղենի՝ 0,5 տոկոսով, մշակույթի ապրանքների'0,5 տոկոսով, գրենական պիտույքների' 0,7 տոկոսով, խոհանոցային սպասքի'1,2 տոկոսով, կենցաղային էլեկտրաապրանքների' 1,3 տոկսով, ապրանքախմբերում:

 

 


Խաչատրյան Ժոռա