ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ոստիկաններ:
Դե ես՝ որպես աշխարհի լավագույն ախպերներից մեկը (մեռնեմ ջանիսս՜՜), առավոտ ժամը 7-ին, շաքարով կտրելով իմ անզուգական քունը, վեր կացա ու քրոջս դասի էի տանում (ուտեմ մռութս է):
Հաշվի առնելով սպասվող խցանումները՝ մենք տնից դուրս եկանք 50 րոպե շուտ:
Իմ պատկերացումով, ես մեր փողոցի վրա պիտի ժամերով կանգնեի խցանման մեջ, բայց... էլ ինչ բայց՝ գլազամ սվետ, աշակերտներին քանակով միայն չէին զիջում հերթապահություն իրականացնող ոստիկանները:
Նենց կայիֆ էր. անցումով ոստիկանը երեխաներին էր անցկացնում՝ ճանապարհ փակելով, դպրոցների մոտ աստղերով շատ ոստիկաններ են կանգնած, որոնք փորձում են խցանումները թեթևացնել, ավտոյով ոստիկաննբերը ֆռֆռում են՝ բարձրախոսով կարգավորումներ տալով... կարճ ասած՝ Եվրոպա էր:
Իհարկե կային խցանումներ, որոնց հիմնական պատճառ էսօր ես համարում եմ մեքենաների առատությունը ու մեքենա քշող «շումախեռ» երիտասարդների շատությունը, բայց եթե նման ծառայություն չիրականցվել հաստատ վիճակը ավելի տխուր կլիներ:
Իհարկե, գիտեմ, որ նման ուժեղացված ծառայություն կիրականացվի առաջին տաս օրը, բայց էս տաս օրվա հանգիստ երթևեկության համար Շնորհակալություն եմ հայտնում ՃՈ-ին ու ղեկավարությունից՝ էսօրվա՝ ներվեր չքայքայող երթևեկություն ապահովելու համար:
Հ.Գ. Այ, որ Աբովյանի վրա էլ ինչ որ պաշտոնյայի ճանապարհ բացելու համար էդքան սպասեցնել չտային, վապշե կայիֆ կլիներ:
Անկախ Հայաստան