Մոսկվայի մետրոպոլիտենը ոչ միայն հարմար է և արագ, այլև օտարերկրյա փորձագետների կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկներից մեկը: Մոսկովյան մետրոյի տասնյակ կայարաններ հանդիսանում են ճարտարապետության հուշարձաններ և պահպանվում են պետության կողմից: Այդ պատճառով էլ նախագծման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի կայարանների ներքին դիզայնին: Դրա համար հայտարարվել է ճարտարապետական մրցույթ երկու կայարանների դիզայնի համար, որոնք կբացվեն 2016-ին: Ամբողջ աշխարհից ներկայացվել է 600 նախագիծ: Օրերս ժյուրին ընտրել է 10 լավագույնները: