Շնորհավորում եմ Դեր Զորի անապատում՝ավազի վրա հայոց այբուբեն սովորած և հայ մնացած մեր ազգի մանուկների սեպտեմբերի 1-ը: Չգիտեմ ինչու,բայց ամեն սեպտեմբերի 1-ին հիշում եմ դպրոցի ցածր դասարաններից մեկում անցած պատմությունը: Հայ մայրը,երբ սոված,ծարավ,հալածված,բայց հայ մնացած,իր զավակին անապատի ավազի վրա հայերեն տառերն է գրում,որ սովորի ,հիշի և հայ մնա: Այդ մայրը գիտակցել ,որ հայապահպանության ամենահզոր զենքերից մեկը հենց հայոց լեզուն և տառերն են հայկական: Չեմ ընդունում հայ ծնողների արդարացումը արտասահմանում,երբ հարցնում ես ինչու երեխադ միայն խոսել գիտի հայերեն,բայց գրել և կարդալ չգիտի/,իսկ նա ասում է,որ մոտակա հայկական դպրոցը հեռու է իր բնակավայրից,կամ մոտակայքում չկա: Հեռու է?թող մի քանի տրանսպորտային միջոց փոխի,Չկա?Դու տանը սովորեցրու տառերը,թող սխալ գրի,սխալ կարդա,բայց հայերեն գրի և կարդա: նաև չեմ ընդունում այն սրտհովանք արդարացումները,երբ հարցին,ինչու հայատառ չեն գրում արտասահմանցի մեր բարեկամները սոց ցանցերում,ասում են,որ իրենց համակարգիչը,նոութբուքը,կամ պլանշետը հայերեն տառեր չունեն,չունեն ?ներբեռնեք.5 րոպեյի պատմություն է,ուղակի ասեք,որ դժվար է սովորելը հայատառ գրել,ալարում ենք.լատինատառ գրելը հեշտ է: Ինքս էլ,երբ սկսել եմ հայատառ գրել,մեծ դժվարություն էր.սկզբում շատ դանդաղ էի գրում,երբեմն տառեր էի բաց թողնում,բայց հայատառ էի գրում: Ինչևէ կարելի է բազմաթիվ պատճառներ գտնել երեխային ոչ հայկական կրթություն տալու և ոչ հայատառ գրելու համար,բայց մեկ պատճառն էլ բավական է,որ անես այդ ամենը.ՀԱՅ մնալու ցանկությունը: Երբ կ որոշեք ինձ քննադատել և սխալ հանել,մի պահ հիշեք,Դեր Զորում՝ավազի վրա հայերեն գրել-կարդալ սովորեցնող մոր սոցիալական պայմաններն ու վիճակը,ապա ձեր իրականության հետ համեմատեք,նոր ասեք,որ սխալ եմ:
Տիգրան Մկրտչյան