Ռեջեփ Թայյիփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո արմատական փոփոխութունների կամ առավել եւս հրաշքների պետք չէ սպասել: Նա շարունակելու է իր նույն արտաքին քաղաքական գիծը, որ վառ ապացույցն է իբրև նախագահ նրա կատարելիք առաջիկա երկու այցերը:

 

Սեպտեմբերի 1-ին Էրդողանը նախատեսում է այցելել Հյուսիսային Կիպրոս, իսկ արդեն ամսի 3-ին թուրքական երրորդ հանրապետություն՝ Ադրբեջան: Այնպես որ, ինչպես ասում են, հին օրերից ոչ մի բան չի փոխվել, և մեր երկու հարևանները ևս մեկ անգամ միմյանց սիրո խոստովանություն անելու և հավատարմությունը ապացուցելու համար ոչ մի հարմար առիթ բաց չեն թողնում:

 

 

Միսակ Բալայան