«Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը անբացատրելի ձախողում է համարում Բունդեսլիգայի երկրորդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղը: Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմը հաղթում էր 3:0 հաշվով, սակայն խաղավարտին 2 գնդակ բաց թողեց:
-Մենք շատ լավ խաղացինք առաջին խաղակեսում, կատարեցինք մարզչի պահանջները: Երկրորդ խաղակեսում կորցրինք ուղղությունը, դա անբացատրելի էր: Ինքներս «Աուգսբուրգին» թույլ տվեցինք խաղ վերադառնալ:
Այս խաղը մեզ համար պետք է դաս լինի: Գոհ եմ թիմի հաղթանակից, գոհ եմ, որ կարողացա օգնել թիմին: Մենք դեռ շատ աշխատանք պետք է կատարենք,-ասել է Ռոյսը:
Ֆուտբոլային հասարակություն