Հարևանը ժամանակին հարևանի համար ամեն ինչի պատրաստ էր, կար մտերմություն հարազատություն: Այսօր չարացել է մարդկությունը իսկապես: Այսօր չկա այդ ասվածը: Չարացել են միմյանց նկատմամբ:


Դա ես կապում եմ սովետի փլուզումով, Սովետական միությունը ինչ էր, ինչ չէր քարոզում էր մարդասիրություն, մտերմություն ընկերություն: Այսօր հարևանդ դառելա քո տան լրատվական կայքը, այսինքն մի բան լսում ա քո մասին ու ... « Շնորհակալություն ձեր կյանքի հետ կապված դեպքերը տեղ գտան ամբողջ շենքում»: Ու գնաց քննարկումները՝ մի ամիս կոֆեի սեղանի շուրջ: Վերացել ա մարդասիրությունը:


Բնականաբար դա կապում եմ նաև սոցիալական վիճակի հետ, քանի որ մարդը մարդու հանդեպ չարանում է այն ժամանակ, երբ տեսնում է, որ իր կողքինը ֆինանսապես իրենից ապահով է:


Չեն գնահատել մարդիկ այն ժամանակ այս ամենը, ինչպես ասում են մինչև չգա վերջինը, չես հիշի առաջինը:

 

 

Անահիտ Ամատունի