Հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950թ. Բաքվում։ 1964թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցը ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970թ. սովորելուն զուգահեռ նա սկսել է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես նկարիչ-անիմատոր։


1972թ.-ից աշխատել է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սակակյանցին հեռացրել են համալսարանից: 1987թ. ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ 2007թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։

 

Սահակյանցի ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։

 

Վախճանվել է 2009թ. երկարատև հիվանդությունից և սրտի վրա բարդ վիրահատությունից հետո։

 

 

Մարինա Գևորգյան