Կամ կլինենք միասնական և կշահենք,կամ կուտենք իրար և ամեն ինչ կկորցնենք.3 աշխարհամարտն է գալիս: Իհարկե կարող ենք գլուխներս ջայլամավայել թաքցնել ավազի մեջ ու պնդել,որ չկա ոչ մի աշխարհամարտ,բայց մեր ցանկությունը դեռ իրականություն չի: Ուկրաինա,Սիրիա,Իրաք,կարծում եմ շատերն են վերլուծել այս երկրներում և նրանց գտնված տարածաշրջաններում իրադրությունը և նշել,որ գնալով արյունահեղությունը ավելի է սաստկանում և այդ հրդեհը կարող է պատել ողջ աշխարհը:
Մենք Մարս մոլորակի վրա չենք ապրում և անմասն չենք մնա դրանից: Եթե աշխարհը համակվի մեծ հրդեհով,լինենք Հայաստանում,թե արտասահմանում, ստիպված ենք լինելու մասնակիցը լինել աշխարհամարտի: Կամ կլինենք միասնական և մեր երկրի շուրջ և հետագայում շահեկան դիրքում կլինենք,կամ իրար ռուսամետ ու արևմտամետ կասենք ,կպառակտվենք ու պատմության լուսանցքում կհայտնվենք:
Կարող ենք նաև ուրիշների հայրենիքներում մասնակցել դրան,նրանց հետ կիսել դժվարությունները,լինել հաղթող կամ պարտվող երկրի հետ,իսկ վերջում օտարները վայելեն հաղթանակը,բայց նաև կարող ենք ազգովի դառնալ մեկ բռունցք Հայաստանի համար և այդ ամենի միջով անցնել իրար հետ ՝անցնել մեր տանը և մեր տան գլխին բարձրացնենք հաղթական դրոշ: Մենք ենք ընտրողը:
Տիգրան Մկրտչյան