Շտապ օգնությո՞ւն ...Չէ, այսօր չեմ խոսի այս ծառայության շտապ կամ անշտապ լինելու մասին (օրինակ մի շարք օտար երկրներում, ուզում ես ուշաթափվիր, իրենք իրենց կարգուկանոնից դուրս չեն գալիս՝ հերթով-շարքով-կարգով...ու բախտդ պիտի բերի, որ հերթդ շուտ հասնի ). անձամբ ես գոհ եմ մեր շտապօգնության աշխատանքից' կանչի արագ արձագանքից..., բայց մի դեպք , որը վերջերս լսեցի, ապշեցրեց:
Ուրեմն, մտերիմներիցս մեկը, ով ունի նորածին բալիկ, գիշերվա կեսին չգտնելով իր մանկաբույժին՝երեխայի վիճակի վատթարացման վախից զանգահարում է ՇՏԱՊ, ներկայացնում է խնդիրը...իսկ էնտեղից ինչ պատասխանեն, որ լավ լինի' «ախր մենք ինչ ասենք, դա մանկաբույժի գործն է...»: Հիմա հարց մեր Առողջապահության նախարարությանը' Շտապ օգնության ծառայությունում չկա՞ն մանկաբույժներ...Եվ եթե չկան, նման դեպքերի համար պետք չէ՞ արդյոք այդ սխալն ուղղել..Չէ՞ որ երեխաները բոլորից շատ ունեն մեր ուշադրության կարիքը....
Դիլանյան Զար