Ում գործը կապված է էկոնոմիկայի և ֆինանսների հետ, ձևավորվում է բարձր արտահայտված պատասխանատվություն: Երբեմն նրանց էլ է դժվար ազատվել այնպիսի սովորություններից, ինչպիսիք են կյանքի պլանավորումը, կարգավորումը, հաշվարկներով ապրելը: Այս մասնագիտության տեր անձանց կյանքում պակասում է ռոմանտիկան:
Դասավանդումը նույնպես ազդում է բնավորության վրա: Երեխաների հետ շփման ժամանակ փորձում են ներթափանցել նրանց ներաշխարհը և հասկանալ այն, որը բերում է աշխարհայացքի փոփոխությանը: Ժամանակի ընթացքում այս մասնագիտության տեր անձինքն դառնում են ավելի դեսպոտիկ, նրանց մոտ փոխվում է խոսքի տեմբրը, տոնը, այն դառնում է ավելի հրամայողական:
Այսօր բավականին մեծ տարածում ունի նաև առքուվաճառքի ուղղվածությունը: Նրանց գործը ստիպում է կյանքում սովորել համոզելու արտահայտություններ:
PR մասնագետները, եթե շատ են տարվում իրենց գործով, նկատելի փոխվում են: Նրանց մոտ բավականին բաձրանում է շփվողականության մակարդակը, ձևավորվում է ցանկացած լարված իրավիճակ հարթեցելու հմտություն: Ժամանակի ընթացքում սկսում են նաև ավելի շատ լսել, քան խոսել, քանի որ միշտ հետաքրքրված են լսարանի կարծիքով: Նրանցից ոմանք էլ սկսում են հոգեբանական փորձություններ անցկացնել կենցաղում, մարդկանց վրա' իրենց մեթոդի արդյունավետությունը ստուգելու համար:
Նրանք, ովքեր հանցագործություններ են բացահայտում, ժամանակի ընթացքում դառնում են ավելի ուշադիր մանրուքների հանդեպ: Արտաքին աշխարհից եկող ողջ տեղեկատվությունը նրանք վերլուծում և տեղավորում են իրենց հիշողության շերտերում և կիրառում հարկ եղած դեպքերում: Նրանց մոտ զարգանում է վերլուծական մտածողությունը և տրամաբանությունը: Սակայն նման մարդիկ դառնալով ավելի ուշադիր' սկսում են ենթագիտակցորեն կասկածել բոլորին, առիթ փնտրել բոլորի մեջ:
Բժշկի մասնագիտությունը անձի մոտ ձևավորում է յուրահատուկ հուզականություն, որը հարկավոր է հեռացնել և տեղ տալ տրամաբանական մտածողությանը: Բժիշկները կյանքում և կենցաղում աչքի են ընկնում ցանկացած իրավիաճակում օգնելու պատրաստակամությամբ: Նրանց մոտ նաև ձևավորվում է շատերին նյարդայնացնող հիգիենայի հանդեպ ծայրահեղ ուշադրությունը: Նրանք ձեռք են բերում արագ որոշումներ ընդունելու և արագ կողմնորոշվելու կարողություն:
Բնական գիտություններն ընտրած անձանց սովորաբար համարում են չոր, հուզականորեն կայուն մարդիկ: Սակայն նրանք փորձում են ժխտել այդ ստերիոտիպը: Ֆիզիկները պնդում են, որ բացի լրջությունից և կարգավորվածությունից նրանք ունեն նաև բավականին զարգացած հումորի զգացում: Եվ իրոք, ճշգրիտ մեխանիզմների հետ աշխատանքը չի ձևավորում ավելորդ խստություն, այլ նպաստում է այնպիսի դրական գծերի ձևավորմանը:
Մշակույթի հետ առնչվող անձինք լցվում են արտիստիկ ոճով, որը երբեմն կարող է դրսևորվել ծայրահեղ ձևով: Նրանք, ում դիրքորոշումը մարդկանց օգնելն է, շրջապատողներին ուրախությամբ լցնելը, դառնում են ավելի ինտելեկտուալ և կատարյալ: Սակայն, նրանք առօրյա կյանքում կտրվում են իրականությունից և համարվում են ոչ պրակտիկ:
Թամարա Պետրոսյան