Չնայած որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Թուրքիայի իշխանություններին՝ մասնավորապես նախագահին Հայաստան հրավիրելը ֆուտբոլային դիվանագիտության շարքից է...

 


Վերջին տարիների ընթացքում Թուրքիան ոչ միայն չթուլացրեց Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությունը, այլ ինչպես սպասվում էր՝ 100- ամյակին ընդառաջ ավելի մեծացրեց։
Հետևաբար չեմ կարծում, որ Թուրքիայի նախագահը կամ արտգործնախարարը 100- ամյակին ընդառաջ կգան, կխոնարհվեն անմեղ զոհերի հիշատակին:

 

 

 

Վանիկ Էլիզբարյան