Իմ մի քանի տարվա դիտարկումը ցույց է տալիս. այն տաքսու վարորդները, որոնք բլատնոյ կամ ռաբիզ երաժշտություն է լսում, ուրեմն, դա ավտոմատ նշանակում է.
1. նրանց մեծամասնությունը ծխում է մեքենան վարելիս, ընդ որում, առանց ուղեւորին հարցնելու,
2. հիմնականում անթրաշ են, փնթի, մազերը չսանրված,
3. հագուստի մեջ գերակայում է սեւ գույնը, շատերը սպարտիվկով են,
4. սիրում են տեղի անտեղի ազդանշան տալ,
5. դեղին լույսի տակ անպայման գազ են տալիս, որ անցնեն խաչմերուկը,
6. հաճախակի գոռգոռում են այլ վարորդների հասցեին,
7. ամբողջ ճանապարհին մուննաթախառը լռում են, իսկ խոսելիս միայն շեշտում են, որ էս երկիրը երկիր չի,
8. մանրը զլանում են վերադարձնել:
Իսկ եթե տաքսու վարորդը հաճելի, նորմալ երաժշտություն է լսում, ապա որպես կանոն.
1. կիրթ է իրեն պահում, չի ծխում մեքենայի մեջ
2. արտաքին տեսքը նորմալ է, թրաշված, կոկիկ սանրված
3. հագուկապը նույնպես նորմալ, մաքուր
4. հաճելի զրուցակից է, որի հետ կարելի է ճանապարհին տարբեր թեմաներով զրուցել, ճանապարհը կարճացնել
5. մեքենայի սալոնը մաքուր է, ավելորդ իրեր չկան, տհաճ հոտեր չկան,
6. մեքենան վարում են հանդարտ, հանգիստ, հիմնականում երկրորդ գծով, անկապ վազանցներ չեն անում
7. Տեղ հասցնելով, թիվ չեն կրակում, մանրը վերադարձնում են:
Մի հատ երաժշտական նախընտրության հիման վրա են այս դիտարկումները արվել: Ով նստի տաքսի, թող մի հատ ինքն էլ ուշադրություն դարձնի այս փաստի վրա )
Մհեր Ղալեչյան