Որոշ մեյդանիստ ուկրաինամոլներ վստահ' մենտորական ոճով, վերջին ատյանի դատավորի կեցվածքով պնդում են, որ արևելյան Ուկրաինայում <> հաջողություն ունեն, որովհետև ռուսները զորք են մտցրել…Այս սուպեր-պուպեր մեյդանիստ ռուսատյաց բանդերամոլները իրավիճակը համեմատում են 39թ. հետ…


Տո’ խելոքներ, հասկացեք վերջապես, որ այդ մարդիկ ազգային- ազատագրական պայքար են մղում, իրենց հողը, տունը, ընտանիքը, իրենց ազատությունն են պաշտպանում: Պաշտպանում են'չեն նվաճում, պայքարում են'չեն գրավում…Իրենց նախնիների գերեզմանների, նրանց հիշատակի ու իրենց զավակների ապագայի համար են պայքարում: Պայքարում են անձնազոհ, նվիրումով' կյանքները չխնայելով:


Իսկ դուք զորքեր, 39-ը թիվ…Դուք պարաշաներից, մեյդանի ֆաշիստներից, բանդերական բանդերլոգներից խոսեք…Հիշեք, թե կամազուրկի, հոտի նման ինչպես են զորամասերով գերի հանձնվում…


Այնպես եք վստահ գրում ռուսական զորքերի մասին, կարծես սահմանի վրա կանգնած դուք եք հաշվել զորագնդերն ու բաց թողել…ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, վերջապես ուկրաինացիները հետախուզություն չունեն?...Տիեզերքից զորքերի տեղաշարժերերի նկարահանումներ, այլ տվյալներ չունեն?...


Եթե նման բան ունենային, մի փոքր իսկ իրական տեղեկություն ունենային հիմա ամբողջ համացանցը պայթեցրել էին…
Հա’, մեյդանիստ-բանդերլոգականներ այն ինքնաթիռից ինչ կա, սև արկղն էլ բրիտանացի գիտականներն են չէ ուսումնասիրել, տիեզերքից էլ ԱՄՆ-ը նկարահանումներ, փաստեր չունի?...Լռում եք…


Լռում եք, մինչդեռ բանակցել է պետք, հենց անմիջապես <> ներկայացուցիչների հետ, այլ ելք չունեն Ուկրաինայի ղեկավարները: Դոնբասում աշխարհազորայինները լայնածավալ հակագրոհի են անցել, գրավել են Նովոազովսկ քաղաքը, հարակից բնակավայրերը և դուրս եկել Ազովի ծովի ափերը: Միաժամանակ, լիակատար հսկողության տակ են վերցրել Ռուսաստանի ամբողջ սահմանը: Սա պատասխան էր Պորոշենկոի անիմաստ զորահանդեսին և չբանակցելու մասին հայտարարություններին…Մինչդեռ բանակցել պետք է և այն էլ շուտ…
Այս ամենի, այս խառնաշփոթի, այս զոհերի, կորուստների ամբողջ պատասխանատվությունը Օբամայի, Պուտինի, Մերկելի, Օլանդի և մյուսների խղճի վրա է…Հատկապես Օբամայի, Միացյալ Նահանգների…
Երեկ ուշ ժամի <>աշխարհազորայիններին կոչով դիմել է նաև Ռուսատանի նախագահը, հուսանք արդյունք կտա, որին ես չեմ հավատում…


Խիստ լարված է իրավիճակը, ահավոր…Աստված տա Ռուսաստանը ԱՄՆ-ի դրդմամբ պատերազմի մեջ չներքաշվի, համաշխարհային պատերազմի վտանգը շատ իրական է…

 

 

Ռոբերտ Մելքոնյան