Այսօր Հայաաստանում խեղաթյուրվել են մարդկային հարաբերությունները: Հասկանալի է, յուրաքանչյուրն ունի իր սեփակական շահն ու նպատակները, սակայն այդ նպատակներին հասնելու համար կան մարդիկ, որոնք պատրաստ են ոտնակոխ անել յուրաքանչյուր յուրայինի, միայն թե ի կատար ածվեն նրա նվիրական իղձերը: Փողը պետք է ծառայի մարդուն և ոչ թե ստրկացնի վերջինիս:

 

Փողը միջոց է, ոչ թե նպատակ: Փողը պետք է հարգել այլ ոչ թե սիրել կամ ոմանց դեպքում պաշտել: Վերջապես պետք է որոշ մարդիկ հասկանան, որ հին ժամանակներն արդեն վաղուց սարերի ետևում են: Անցել են վաղուց այն ժամանակները, երբ առանձ երկուստեք շահի, հենց այնպես փող էին նվիրում, այն էլ ինչի համար, թանկարժեք մեքենայի, որ քաղաքի «լավերի» ցուցակում հայտնվեն: Դա թեթևամտության, անսրտության, էգոիզմի, ցինիզմի և անգրագիտության արդյունք է: Ֆինանսական ապահովության հասնելու համար անհրաժեշտ է աշխատել համառորեն և օգտագործել սեփական ուղեղի ռեսուրսները:

 

Խելացի, մրցունակ ու նպատակասլաց մարդը ցանկացած քաղաքական ռեժիմի իշխանության օրոք էլ կարող է լինել ապահով և ազդեցիկ: Սեփական մտքի տկարությունը գցել բախտի, իշխանության էլ չեմ ասում ընկերների ու բարեկամների կողմից աջակցության բացակայության վրա, ուղղակի սխալ ձևավորված խղճուկ մարդու հոգեբանություն է:
P.S. Այսօր ով բարև տվեց, փող ուզեց...

 

 

Սասուն Բաղինյան