Քիչ առաջ Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի' 2014-15թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:
Վիճակահանությանը մասնակցում էին 22 թիմեր, որոնք նվաճել էին խմբային փուլի ուղեգիր անցյալ մրցաշրջանի արդյունքներով, և ևս 10 թիմեր, որոնք հաղթահարել են որակավորման փուլերը։
Այսպիսով' Չեմպիոնների լիգայի' 2014-15թթ. խաղարկության խմբերն ունեն հետևյալ տեսքը`
A խումբ' «Ատլետիկո», «Յուվենտուս», «Օլիմպիակոս», «Մալմյո»
B խումբ' «Ռեալ», «Բազել», «Լիվերպուլ», «Լուդոգորեց»
C խումբ' «Բենֆիկա», «Զենիթ», «Բայեր Լևերկուզեն», «Մոնակո»
D խումբ' «Արսենալ», «Բորուսսիա», «Գալաթասարայ», «Անդերլեխտ»
E խումբ' «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի», ԲԿՄԱ, «Ռոմա»
F խումբ' «Բարսելոնա», «Պարի Սեն Ժերմեն», «Այաքս», ԱՊՈԷԼ
G խումբ' «Չելսի», «Շալկե 04», «Սպորտինգ», «Մարիբոր»
H խումբ' «Պորտու», «Շախտյոր», «Ատլետիկ», ԲԱՏԷ
Մրցաշարի եզրափակիչ խաղը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 6-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում:
Ֆուտբոլային հասարակություն