«Արմավիա» ավիաընկերության և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ -ի' պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց «Միկա Քորփորեյշնին» պատկանող Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող մարզահամալիրը կառավարության որոշմամբ փոխանցվեց ֆինանսների նախարարությանը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված էլեկտրոնային աճուրդի ընթացքում մարզահամալիրի գնորդ չեղավ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հարցը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին շարունակել այս հարցի քննարկումը եւ այնպես անել, որ պետությունն այդ գործընթացից չտուժի:
Անահիտ Գրիգորյան