Ֆեյսբուքը երեկ (Замена)
Մէ՜ոսկէ լուր. «Երեկ Կալիֆորնիայի նահանգային սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն աջակցող AJR-32 բանաձեւը», ոնց հասկացա, այլ կերպ ասած. «Կալիֆորնիայի սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը»: Սա ամերիկայի կողմից Ալիևի ձախ պոչկին հարված էր: Հուսանք ԱՄՆ-ում էս ավանդույթը շարունակական բնույթ կկրի: Եկենք շնորհավորենք մեզ ու շնորհակալություն հայտնենք ամերիկահայ պատգամավորին ու Կալիֆորնիայի ողջ հայությանը՝ ջանքերի համար:
Ռուբեն Հայրապետյանն էր երեկ օրվա հերոս.... երեխաներից մեկնա ամուսնանում ու, ինչպես յուրաքանչյուր ՀՀԿ ներկայացուցիչ, Հայրապետյանն էլա փորձում այնպես անել, որ ողջ երկիրը էտ առիթի մասին խոսի ու ինքն էլ իր կուսակիցներից ինչ որ բանով տարբերվի: Իհարկե, ստացվում է, բայց ընդամենը մի քանի ժամով ու հիմնականում վատն են ասում: Դե ինչ եկեք շնորհավորենք նորապսակներին:
Դե, եթե շնորհավորանքներով ենք այսօր սկսել, ուրեմը այդպես էլ վերջացնենք: Շնորհավորենք քառյակին. նրանք իրար էլի տեսան: Ասումա շատ էին կարոտել զմիմանց... Արդեն սկսվել են ուղղակի հարցազրույցներ տալու համար նախատեսված փակ հանդիպումները: Վերջը բարի լինի:
Անկախ Հայաստան