Ժողովուրդ չեմ կարողանում չգրել Զարուհի Փոստանջյանի մասին' դե շատ ենք կապվել, շփվել ենք հանրահավաքներում, երթերում, ցույցերում և նույնիսկ պառկացույցերում…


Հիմա կարոտախտը խեղդում է, չեմ կարող չհիշել և չխոսել Զառոչկայի մասին:


Ինչպես գիտեք Զ.Փոստանջյանը մասնավոր ուղևորության էր և Միացյալ Նահանգներում մասնակցում էր դասընթացների: Վերադառնալով նա բնականաբար ստացել է կես տարվա աշխատավարձը, որի իրավունքն օրենքով նա չուներ: Հիմա բացատրեք ինձ, թե ինչու պիտի մենք' հարկատուներս, սեփական գրպանից աշխատավարձ վճարենք չաշխատող, ամերիկաներում կրթություն ստացող պատգամավորին?...Ինչու?...
Զարուհին մշտապես գոռում- գոչումով խոսում է ազնվությունից, օրենքից, օրենքի գերակայությունից, կարգ ու կանոնից: Այդ դեպքում ուր մնաց նրա սկզբունքայնությունը?...Չէ որ ինքն է բազմիցս մեղադրել չինովնիկներին պետական միջոցները մսխելու, աննպատակային ծախսեր կատարելու համար: Եվ իհարկե ճիշտ է արել, համաձայն եմ…


Սակայն նա մշտապես խոսում էր, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, որ ոչ մեկն իրավունք չունի շրջանցել օրենքը: Իսկ հիմա ստացվում է, որ քաղաքացիների իրավահավասարության մասին սահմանադրական պահանջն իրեն չի վերաբերում?...


Լավ չի Զարուհի, լավ չի…Ստիպված պառկացույց ենք անելու…

 

 

Ռոբերտ Մելքոնյան