Աշխարհում հայտնի դարձած «Ice Bucket Challenge» խորագրով ֆլեշմոբը յուրօրինակ դրսևորում է ստացել Գազայի հատվածում, որտեղ սառցի փոխարեն բնակիչներին առաջարկվում է խճաքար օգտագործել:


Նման գաղափարի հեղինակը պաղեստինցի լրագրող Այման Ալուլն է, ով «YouTube» վիդեո-նախագծային կայքում հրապարակած տեսանյութում կոչ է անում՝ «Rubble Bucket Challenge» խորագրով նոր ֆլեշմոբի մեկնարկի:


Ակցիայի նպատակն է՝ ցուցադրել ամբողջ աշխարհին, որ շուրջ 50 օր շարունակվող իսրայելապաղեստինյան հերթական դիմակայության հետևանքով Գազայի հատվածում ոչ թե սառույց չկա, այլ, ընդհանրապես, առկա է ջրի լրջագույն հիմնախնդիր: Դրա փոխարեն, համաշխարհային ֆլեշմոբին մասնակցել ցանկացողները կարող են օգտագործել խճաքար, ինչի պակաս Գազայում չկա՝ շնորհիվ իսրայելական օդուժի կողմից ցայժմ իրականացվող ավիահարվածների:

 

Արմեն Պետրոսյան