Օրենքի գերակայության դեպքում մեր երկրում քաոս կսկսվի: Այժմ փորձեմ հիմնավորեմ այս առաջին նախադասությունս, բայց սկզբից ասեմ, որ ոչ միայն մեր օրենքի գերակայություն, այլ նաև զարգացած երկրների օրենքների «ներմուծումը»:


Այժմ սկսեմ.


Եթե օրենքի գերակայություն լինի ու ոչ մեկ ղեկին չծխի այս այլանդակ ու խառը երթևեկության մեջ, ապա վստահաբար եմ ասում, ամեն 10 րոպե մեկ այս կամ այն ճանապարհի հայ տղաների ռազբորկանների պակաս չի լինի ու չի բացառվում մահացության դեպքեր, քանի որ մենք շատ տաքարյուն ենք:


Եթե օրենքի գերակայություն լինի ու բոլորը ամրագոտին կապած քշեն, ապա վստահեցնում եմ ձեզ, որ մեր չաղ ձաձաների մոտ կառաջանա սրտային անբավարարվածություն ու չեն բացառվի մահացության դեպքերը:


Եթե լինի օրենքի գերակայություն ու ոչ մեկ կաշառք չվերցնի, ապա կսկսվի համատարած «կադրային սով». Չեն գտնվի մարդիկ, որոնք կցանկանան այս աշխատավարձերով աշխատել օրը 8 ժամ, որը կհանգեցնի շատ ու շատ ոլորտների աշխատանքների կանգնեցմանը ու խառնաշփոթի:


Եթե լինի օրենքի գերակայություն ու բոլորը օրինական հերթ կանգնեն (խծբ-ով խցկվել չլինի), ապա մեր տաքարյուն հայրենակիցները, չկարողանալով ճիշտ պահպանել հերթը, հաստատ իրար միս կուտեն:


Եթե մեր մոտ գործի ամերիկյան էն օրնեքը, որ հարևանը ուշ ժամին չի կարող բարձր ձայն հանել հակառակ դեպքում ոստիկանություն կարան կանչեն, ապա մենք՝ հայերս, հաստատ օրվա մեջ մի 100 անգամ ինադու նենց բան կսարքենք, որ անընդհատ ոստիկան գա ու իր թարախ հարևանին ակտավորեն, որը կհանգեցներ շատ ու շատ բողոքի ակցիաների ու խնդիրների:


Եթե մեր մոտ ընտրությունները արդար անցնի, մարդկանց սիրտը զարմանքից կճաքի, որը կհանգեցնի մահացության դեպքերի…


Ինչ եմ ուզում ասեմ. «Օրենքի այս չափ գերակայությունը մեր մետալիտետի հետ ուղիղ համեմատական է ու, եթե չլներ օրենքի իրագործման այս տեսակը, ապա իմացեք, որ մեր երկրում հաստատ խառնաշփոթ կլինի ու մահացության դեպքերը կավելանան»:

 

 

Անկախ Հայաստան