Այս տարեց կինը Լիլիան Վեբերն է և նա հոյակապ մարդ է: Ամեն օր աֆրիկացի փոքրիկ աղջիկների համար նա շրջազգեստներ է կարում: Լիլիանը 99 տարեկան է և արդեն կարել է 840 շրջազգեստ (ամեն օր նա մեկ շրջազգեստ է կարում): Տատիկը պլանավորել է իր 100-ամյակին ընդառաջ դրանց թիվը հասցնել 1000-ի: Լիլիանը փորձում է յուրաքանչյուր շրջազգեստն անկրկնելի դարձնել, որպեսզի փոքրիկ աղջիկները կարողանան հպարտանալ իրենց նոր զգեստով:

 

Նա աշխատանքը սկսում է առավոտյան և դադարեցնում է աշխատանքը միայն ճաշի ժամանակ՝ փոքր-ինչ հանգստանալու նպատակով: Երեկոյան նա ավարտին է հասցնում արդեն փոքրիկ դետալները: