էս հայերը պտի ամեն ինչ ծանրացնեն, դարձնեն տրագեդիա, հակամարտող կողմերի բաժանվեն, խրամատներ փորեն ու կուտակած մաղձն ու ատելությունը միանգամից թափեն իրար վրա:
Երբ աշխարհում Ice Bucket Challenge-ի շրջանակներում մարդիկ տարբեր վիդեոներ են դնում ու կիսվում, մենք անպայման պետք է խորանանք մինչև հատակը, վիդեոն դնողի վզից բռնենք ու ասենք՝
-Իսկ դու՞ փող փոխացնել ես: Բա որ չէ, էլ խի ես էտ վիդեոն դրել:
Ու մի փիլիսոփայություն, մի նոր տասը պատվիրան ենք հորինում, պարզում ենք, որ հին դիցարանում Բարեգործության Աստված ունենք, որը մրցակցության մեջ էր Ֆլեշմոբերի Աստծու հետ ու արգելում էր առանց հանգանակությունների նման ակցիաների մասնակցել:
Մարդիկ, թեթև ապրեք մի քիչ, բոլորը բարեգործ չեն ու չեն կարող միլիոններ փոխանցել, բայց մի փոքր տաղտուկ առօրյայի մեջ կարող են փոփոխություն մտցնել:
Հ.Գ. ու ես շատ լավ եմ գիտակցում էս ակցիայի նպատակը:
Սևակ Հակոբյան