Ես, մասնագիտությամբ լինելով պատմաբան, հաճախ եմ կրկնում, որ հարկ է լավագույնս յուրացնել պատմության դասերը, քանզի դրանք մշտապես կրկնվում են, և նույն սխալները չկրկնելու համար հարկավոր է սերտել պատմության դասերը…
Ցավոք, ոչ բոլորն են գիտակցում դա:
Թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամիները, Հայաստանը թուլացնելու, հայ ժողովրդի միասնականությունը պառակտելու համար հաճախ դիմել են ժողովրդի սոցիալ-տնտեսական դրությունը ծանրացնելու քաղաքականությանը, պաշտոնների նշանակել իրենց կամակատար դավաճաններին՝ խոչընդոտելով արժանավորների վերելքի ուղին, հողեր և հարստություններ են տվել ուրացող-դավաճաններին՝ ունեզրկելով արժանավոր հայրենասերներին: Սակայն ասյ քաղաքականությունը որպես կանոն առաջացրել է ժողովրդի բուռն դժգոհությունը՝ հանգեցնելով հուժկու ապստամբությունների, ինչպես դա եղավ օրինակ 481-484 թթ. Հակապարսկական ապստամբության դեպքում, երբ Պերոզ արքան դարձյալ մեծացրեց Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակեց հայ տոհմիկ ավագանու իրավունքները, սկսեց բարձր պաշտոններից հեռացնել նշանավոր նախարարներին և դրանք տալ պարսիկներին հլու և դավանափոխ եղած նախարարներին՝ դրանով թշնամություն առաջացնելով հայ իշխանական տների միջև: Իսկ այս պարագայում, երկրում առաջացած լուրջ դժգոհությունները հանգեցրին նոր ազգային-ազատագրական պատերազմի…
Վահե Մոսինյան