Կինը, ով ամուսնացել է առանց սիրելու, չի կարող սիրել՝ որքան տարիներ էլ որ անցնեն, եթե նրա սրտում կրակ չկա, և առավել ևս՝ այդ կրակը բորբոքող չկա...Գուցե լինի խելոք ու հնազանդ, ապրի խաղաղ, բայց նրա հոգում երբեք չես գտնի այդ խաղաղությունն ու նա ինքն իր հետ կապրի անհաշտ...

 

Անհնար է հասկանալ կնոջը, նրա տառապանքը, նրա ինքնահրկիզումը, կնոջը պետք չեն աշխարհի պերճանքները, նրան հարկավոր է սիրտ,սեր,հոգի,նրան հարկավոր է ուժեղ հենարան,որտեղ ինքը իրեն թույլ կտա թուլանալ, հոգին բացել, արտասվել երբեմն-երբեմն, որովհետև լաց են լինում նաև երջանկությունից...Գուցե անհավատալի ռոմանտիկ է, և ծիծաղելի՝ տղամարդկանց համար, բայց այսպիսին է կինը, նվաճեք նրանց սիրտը՝ առաջնային, ու կհասկանաք, թե ի՜նչ երջանիկ եք դուք, որ ապրում եք սիրող կնոջ կողքին:

 

 

Էլիզա Գևորգյան