Ժողովուրդ այսօր երկու երևույթ եմ տեսել ,որ ինձ շատ ուրախացրեց: Էջմիածնում էին Պարենք Հայերեն նախաձեռնության անդամները.քաղաքապետարանը կազմակերպել էր, այս էլ երկրորդ անգամ հայկական պարերի բաց դաս,որին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ,հատկապես ինձ ուրախացրեց,որ երեխաներն էին մեծ հաճույքով մասնակցում բաց դասին,անգամ գրկի երեխաներ կային,որ մայրերի գրկում երաժշտության տակ պարում էին: Այդ երեխաները այսօր ,եթե ազգային երաժշտության ,երգի,պարի տակ են իրենց ուրախ զգում,ապա վաղը նույնպես դա են սիրելու և իրենց երեխաներին դրանով են վարակելու,ոչ թե՝լատինո-մատինո,կամ ռեփ -մեփ: Երկրորդը.մինչև քաղաքի կենտրոն հասնելս ֆուտբոլի գնդակը եկավ ու դիպավ ինձ,բան չասեցի երեխաներին.ուրախացա,որ մոտ 20 տղա երեխա ֆուտբոլ է բակում խաղում,ոչ թե՝համակարգչի առջև նստած աշխարհից ու կյաանքից կտրվում:

 


Տիգրան Մկրտչյան