Քանի դեռ ադրբեջանական բանակի բարձրագույն հրամկազմում են Ռովշան Ակպերովի, Էլբրուս Օրուջևի և Նաջմեդին Սադիգովի նմանները, ամեն ինչ լավ է լինելու...

 


Քանի դեռ Էլբրուս Օրուջևը ռազմատենչ հուշեր է գրում պատերազմի մասին' իր վրայից գցելով Շուշիից ճողոպրելու փաստը, իսկ այդ տարիների պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը հարցազրույցում ասում է, որ Օրուջևը, խախտելով հրամանը, փախել է Շուշիից, ամեն ինչ լավ է լինելու...

 


Քանի դեռ պարտված բանակը կենդանի ազգային հերոսներ ունի, ամեն ինչ լավ է լինելու...
Սեփական պատմությունը աղավաղողները, իրականությունից խուսափողները, իրենք իրենց ստողները երբեք չեն հաղթել...

 

 

Միհրան Հակոբյան